ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 1: Դեմ է քվեարկել Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Այսպիսով, 2018 թ-ին Սևանա լճից ջրառը կկազմի 210 միլիոն խմ:

Նշենք, որ օրինագծի առաջին ընթերցման նիստին «S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց ԱԺ-ի շենքի դիմաց՝ կոչ անելով պատգամավորներին չընդունել օրինագիծը:

Վերջին տարիների հավելյալ ջրառի հետևանքով Լճանա լճի էկոլոգիական վիճակը վատացել է: Այս տարի լիճն աննախադեպ ծաղկեց: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների համաձայն՝ 2018 թ-ի հուլիսի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանի մակերևույթում ջրի ջերմաստիճանը կազմում է 20-22 աստիճան, ինչը բարձր ցուցանիշ է: Անցյալ տարվա հուլիսին եթե թափանցելիությունը միջինում կազմել է մոտ 8 մետր, ապա այս տարի արձանագրվել է 1,8-2,5 մետր: Կապտականաչ ջրիմուռները հսկայական քանակությամբ օրգանական նյութ են վերադարձնում ջրային համակարգներին, և բնականաբար, որոշակի թթվածնային քաղց է դիտվելու, ինչն անբարենպաստ է լճի ձկնաշխարհի համար: Գիտնականները կանխատեսում են, որ ջերմային բարձ ֆոնի պայմաններում լիճը աշնանը նորից կծաղկի, ինչը ճահճացման ցուցանիշ է:

 

12:23 Օգոստոս 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news