ՀՀ ջրային կոմիտեն առաջարկում է Եղեգիսի ջրավազանը ճանաչել որպես Սևանա լճի ջրահավաք ավազան

ՀՀ ջրային կոմիտեն առաջարկում է Եղեգիսի ջրավազանը ճանաչել որպես Սևանա լճի ջրահավաք ավազան

ԷկոԼուր

ՀՀ ջրային կոմիտեն առաջարկում է Եղեգիսի ջրավազանը ճանաչել որպես Սևանա լճի ջրահավաք ավազան: Այս կապակցությամբ Կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և շրջանառության մեջ է դրել «Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը:

«Արփա-Սևան թունելի շահագործման օրվանից Սևանա լիճ ջուր է տեղափոխվել ինչպես Կեչուտի ջրամբարից (մինչև 170 մլն մ3 ծավալով), այնպես էլ Եղեգիս գետից (մինչև 80 մլն մ3), որն ըստ էության նշանակում է, որ Եղեգիսի հիդրոհանգույցից վերև Եղեգիսի ջրավազանը փաստորեն նույնպես հանդիսանում է Սևանա լճի ջրհավաք ավազան: Նախագծով նախատեսվում է լրացնել այդ իրավական բացթողումը»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Արփա-Սևան թունելի շահագործման օրվանից մինչև 2011թ-ը Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջինը 200 մլն մ3 ջուր: 2017թ-ից նախաձեռնվել և իրականացվում են թունելի թողունակության մեծացման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Այդ աշխատանքների կատարումը հնարավորություն կտա թունելի թողունակությունը 13 մ3/վրկ-ից հասցնել 19.5-20 մ3/վրկ-ի, իսկ գարնանային հալոցքի շրջանում առավել մեծ հոսքով ջուր տեղափոխել Սևանա լիճ՝ տարեկան ապահովելով մինչև 250 մլն մ3: 2011-2016թթ-ին իրականացվել են վերականգնման աշխատանքներ:  Այդ տարիներին լիճ է տեղափոխվել տարեկան միջինը շուրջ 110 մլն մ3 ջուր: 

12:57 Ապրիլ 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news