Դադարեցվել է Սևանա լճից ջրառը

Դադարեցվել է Սևանա լճից ջրառը

ԷկոԼուր

Սեպտեմբերի 13-ից դադարեցվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը: Ընդհանուր առմամբ լճից բաց է թողնվել 139.789 միլիոն խմ ջուր նախատեսված 170 միլիոն խմ-ի փոխարեն: Սրա հետ մեկտեղ շարունակվում է Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով ջրի ներհոսքը: 2019 թ-ին՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ ջրատարով լիճ է հոսել 149.984 միլիոն խմ ջուր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-ի դրությամբ 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից և կազմում է 1900.61 մ:

18:02 Սեպտեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news