Հաջորդ տարի Արփա-Սևան թունելը կգործարկվի ամբողջ ծավալով. Տիգրան Ավինյան

Հաջորդ տարի Արփա-Սևան թունելը կգործարկվի ամբողջ ծավալով. Տիգրան Ավինյան

ԷկոԼուր

«Արփա-Սևան թունելի հետ կապված աշխատանքներն իրականացվել են, կարծում եմ, հաջորդ տարի թունելը գործարկվելու է իր ամբողջ ծավալով: Այս պահի դրությամբ հետազոտություններ են իրականացվում թունելի թողունակության ծավալների մեծացման վերաբերյալ, և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի մենք վերջնական պատասխան կունենանք»: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցադրմանը՝ երբ է գործարկվելու Արփա-Սևան թունելը, ինչը կնպաստի Սևանա լճի մակարդակի բարձրացմանը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվել: Ավելին, օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից լճից բաց է թողնվել 143.857 միլիոն խմ ջուր՝ խնայելով շուրջ 26 միլիոն խմ: Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.46 մ, ինչը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.41 մ-ից: Նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 156.452 միլիոն խմ ջուր:

11:51 Դեկտեմբեր 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news