Սիլվա Ադամյան` Սեւանի ջուրը գյուղացուն հասցնելու ճանապարհ չկա

Սիլվա Ադամյան` Սեւանի ջուրը գյուղացուն հասցնելու ճանապարհ չկա

ԷկոԼուր

Արարատյան դաշտի համայնքներում ջրի վիճակը շարունակում է վատ մնալ: ԷկոԼոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը այս մասին ասաց ԷկոԼուրի նկարահանած «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ այս տարվա հունիսին հարցումներ է անցկացրել Արարատյան դաշտի Արմաշ եւ Սուրենավան համայնքներում: 24 հարցվածները միաբերան նշել են որ խմելու եւ ոռոգման ջրի վիճակը ինչպես 2013թ-ին վատ էր, այդպես էլ վատ մնացել է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկով փոփոխություն մտցվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով առավելագույն ջրառի չափը 170 միլիոն խմ-ից հասցվեց 240 միլիոն խմ-ի` Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքների ոռոգումն ապահովելու համար: «Մենք անընդհատ պնդում ենք, որ Սևանից պիտի ջուր բաց թողնենք, որ այդ մարդկանց վիճակը լավանա, որ իրենց դաշտերը ոռոգեն, բայց երբ մեր մասնագետները նայեցին, ճանապարհ էլ չկա, որ այդ ջուրը գա, տեղ հասնի»,- ասաց Սիլվա Ադամյանը: Նա առաջարկեց ստեղծել գիտնականներից և մասնագետներից կազմված Սևանի փրկության այլընտրանքային խումբ, որը պրոֆեսիոնալ ձևով կմեկնաբանի իրավիճակը և պրոֆեսիոնալ առաջարկներ կներկայացնի կառավարությանը:



14:44 Հուլիս 15, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news