ԷկոԼուր
Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք: Ժամը 16:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր խոտածածկ տարածք: Ժամը 20:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Օգոստոս 30, 2017 at 15:54