«Արփա-Սեւան» թունելի նոր վթարային հատվածների հիմնանորոգման համար կծախսվի 18 միլիոն դրամ

«Արփա-Սեւան» թունելի նոր վթարային հատվածների հիմնանորոգման համար կծախսվի 18 միլիոն դրամ

ԷկոԼուր

«Արփա-Սեւան» թունելի նոր առաջացած  վթարային հատվածների հիմնանորոգման համար Ջրային տնտեսույան պետական կոմիտեն  2016թ-ին կծախսի 18 միլիոն դրամ: Այդ գումարը ՀՀ կառավարության 2015թ-ի հունիսի 25-ի N709-Ն որոշման համաձայն, տրամադրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը: Սույն թվականի փետրվարի 11-ին գործադիրը հաստատեց «Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը:

Կառավարության պաշտոնական կայիք համաձայն՝ Կառավարության նիստում  ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է,  որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել:

Փետրվար 11, 2016 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր