Հիդրոմետի կանխատեսումներով Սևանա լճի մակարդակը ամռանը կհասնի 1901մ նիշի

Հիդրոմետի կանխատեսումներով Սևանա լճի մակարդակը ամռանը կհասնի 1901մ  նիշի

ԷկոԼուր

Կանխատեսվում է, որ 2017թ-ի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կհասնի մինչև 1901 մ նիշի` բարձրանալով 42-47սմ-ով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության այս կանխատեսման համար հիմք են ծառայել լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, Արփա-Սեւան ջրատարով 130մլն.խոր.մ ջուր Սեւանա լիճ տեղափոխումը, ոռոգման նպատակով լճից 170մլն.խոր.մ ջրառը:

2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կգտնվի1900.71-1900.76մ սահմաններում,
որը 2017 թ. հունվարի 1- ի համեմատ բարձր կլինի +25....+30սմ-ով:

Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկվել է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:

Ապրիլ 03, 2017 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր