Կուսումնասիրվեն «Սևան» ազգային պարկի հողամասերի տրամադրման գործընթացները

Կուսումնասիրվեն «Սևան» ազգային պարկի հողամասերի տրամադրման գործընթացները

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի հունվարի 9-ին որոշում է ընդունել՝ կապված «Սևան» ազգային պարկի հողատարածքների տրամադրման գործընթացների հետ:

Որոշման համաձայն՝ ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է ուսումնասիրություններից հետո առաջարկություններ ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Աշխատանքային խմբի անհատական կազմը՝ այստեղ:  

 

18:23 Հունվար 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news