Սևանա լիճը սկսեց ջուր ընդունել Արփա-Սևան ջրատարով

Սևանա լիճը սկսեց ջուր ընդունել Արփա-Սևան ջրատարով

ԷկոԼուր

Ապրիլի 4-ին Սևանա լիճը սկսեց ջուր ընդունել Արփա-Սևան ջրատարով: Թունելից լիճ է հոսել 0.108 միլիոն խմ ջուր:

Սևանա լճի մակարդակն ապրիլի 4-ի դրությամբ կազմում է 1900.47մ, ինչը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից՝ 1900.54 մ-ից: Սակայն 10 սմ-ով ավելի է 2019 թ-ի տարեսկզբին ունեցած լճի մակարդակի ամենացածր ցուցանիշից՝ 1900.37 մ-ից:

Նշենք, որ  Արփա-Սևան թունելի շահագործման օրվանից մինչև 2011թ-ը Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջինը 200 մլն մ3 ջուր: 2011-2016թթ-ին իրականացվել են վերականգնման աշխատանքներ:  Այդ տարիներին լիճ է տեղափոխվել տարեկան միջինը շուրջ 110 մլն մ3 ջուր:  2017թ-ից նախաձեռնվել և իրականացվում են թունելի թողունակության մեծացման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Այդ աշխատանքների կատարումը հնարավորություն կտա թունելի թողունակությունը 13 մ3/վրկ-ից հասցնել 19.5-20 մ3/վրկ-ի, իսկ գարնանային հալոցքի շրջանում առավել մեծ հոսքով ջուր տեղափոխել Սևանա լիճ՝ տարեկան ապահովելով մինչև 250 մլն մ3:

17:42 Ապրիլ 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news