Տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը

ԷկոԼուր

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը եւ քննարկումը:

Ֆիլմում ներկայացված են, թե ինչ է իրականում տեղի ունեցել Արարատյան դաշտում, ինչու են Արարատի եւ Արմավիրի մարզերի մի քանի գյուղեր մնում առանց ջրի, եւ ուր է այդ ջուրը հոսում, արդյոք պետք են Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները: Ֆիլմի դիտումից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «Հանուն մարդկային կայուն զարգազման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Յուրաքանչյուր ելույթ ունեցողի կարծիքն ու խնդրի լուծման համար արված առաջարկությունները կներկայացնենք առանձին-առանձին:

ԷկոԼուրը  «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսն անցկացնելու է նաեւ Արարատի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում եւ մարզերի ու Երեւանի շահագրգիռ կողմերից ստացած առաջարկությունները ներկայացնելու է ՀՀ կառավարություն եւ ՀՀ Ազգային ժողով:

15:06 Հուլիս 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news