Սևանա լճից դուրս է բերվել շուրջ 200 որսացանց

Սևանա լճից դուրս է բերվել շուրջ 200 որսացանց

ԷկոԼուր

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանց: Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը: Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում:



15:03 Հունվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news