Սևանա լճի ափամերձ տարածքների թվով 300 հանգստի և ժամանցի օբյեկտներից միայն 17-ն ունեն լոկալ մաքրման կայաններ

Սևանա լճի ափամերձ տարածքների թվով 300 հանգստի և ժամանցի օբյեկտներից միայն 17-ն ունեն լոկալ մաքրման կայաններ

ԷկոԼուր

Սևանա լճի ափամերձ տարածքների թվով 300 հանգստի և ժամանցի օբյեկտներից միայն 17-ն ունեն լոկալ մաքրման կայաններ։ Այս մասին ԷկոԼուրի հարցին ի պատասխան հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը ս․թ․ հուլիսի 29-ին «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառները, էֆտրոֆիկացիայի նվազեցման ու խնդրի համապարփակ լուծման ուղիները» թեմայով ասուլիսի ժամանակ։

«Աշխատանքներ են տարվել բոլոր տնտեսվարողների հետ։ Կազմակերպել ենք քննարկումներ նաև լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր բոլոր լավագույն տարբերակները, որոնք կարող են գործել։ Տնտեսվարողների առաջ նախապայման է դրված, որ իրենց տարածքներում պետք է պարտադիր առկա լինեն մաքրման կայաններ, քանի որ Սևանա լճի աղտոտման պատճառներից մեկն այդ օբյեկտներն են»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը։

Իր հերթին «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը նշեց, որ որոշ տնտեսվարողներ սեպտիկ հորեր են օգտագործում: «Կեղտաջրերն այդտեղ են լցնում։ Այնուհետ քաշում, տանում են համապատասխան վայրում լցնում։ Հիմնական խնդիրը շարունակում է լինել մեծ քաղաքներից եկող կեղտաջրերը»,- ասաց նա։

Ըստ ասուլիսի մասնակից ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի՝ մաքրման կայանների տեղադրմամբ կչեզոքացվի լճի աղտոտման հիմնական աղբյուրը։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում․

 



18:02 Հուլիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news