2019թ-ի ընթացքում ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր

2019թ-ի ընթացքում ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր

ԷկոԼուր

Գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019թ-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է:

Հունիսի 7-ի դրությամբ լճից ջրառ չի իրականացվել: Սևանա մակարդակը կազմում է 1900.78մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: 2019թ-ի ընթացքում Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով հոսել է 94.955 միլիոն խմ ջուր:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դալբաշյանը, Արփա- Սևան թունելի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2019թ-ի դեկտեմբերի 31-ին: Ներկայումս թունելի ջրթողունակությունը կազմում է մինչև19 խմ/վարկյան նախագծային 24 խմ/վ-ի փոխարեն: Վերանորգման աշխատանքների ավարտից հետո, ըստ նախագծողի, թունելի ջրթողունակությունը կկազմի 20խմ/վ:

16:10 Հունիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news