Գեղարքունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացման դեմ

Գեղարքունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացման դեմ

ԷկոԼուր

Սեւանա լճի ափամերձ համայնքներում ստորագրահավաք է սկսվել ՀՀ կառավարության` Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկության դեմ: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրինագծերը: Օրենքով լճից բացթողման առավելագույն չափը սահմանված է 170 միլիոն խմ: Այդ սահմանափակումը պայմանավորված է լճի մակարդակը ամենաքիչը մինչեւ 1903,5 մ բարձրացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերականգնվի լճի բնական հաշվեկշիռը եւ դադարեցվի լճի ճահճացման գործընթացը:

Տեղական հասարակական կազմակերպություններն արդեն ահազանգ են հնչեցնում եւ հանդիպումներ են անցկացնում համայնքների բնակչության հետ:

Մանրամասները` հաջորդ նյութերում:

Հունիս 19, 2012 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր