Կառավարությունը կհաստատի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը

Կառավարությունը կհաստատի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը

ԷկոԼուր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության հավանությանը կներկայացվի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը: Ըստ ծրագրի մասնավորապես նախատեսվում է.

  • լճի շրջակայքի շուրջ 122,5 հա անտառաշերտերի մաքրում, ինչի համար կառավարությունը կհատկացնի 125400,0 հազար դրամ
  • կենդանական ռեսուրսների, այդ թվում  ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ինչի համար պետբյուջեից կհատկացվի  7624,3 հազար դրամ
  • արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում, ինչը կարող է իրաանանալ միջազգային ֆնիանսավորման առկայության դեպքում
  • արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, ինչի համար «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետբյուջեից կտրամադրվի 60000,0 հազար դրամ
  • «Սեվան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական  ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, ինչի համար «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ»  ծրագրով կտրամադրվի  183174,5 հազար դրամ
  • Տրանսպորտային միջոցների երթևեկության ապահովում, Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում, Տարածքների վերականգնման աշխատանքների իրականացում, ինչի համար նախատեսվող գւմարի չափը դեռ պարզ չէ
  • Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումը ապահովող «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում, ինչի համար կտրամադրվի  1937821.8 դրամ «ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի» շրջանակներում:

Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը հավանության արժանանալու դեպքում կուղարկվի Ազգային ժողով:

Սեպտեմբեր 27, 2012 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր