

ԷկոԼուր
«Ձուկը աճեցնում են Արարատյան դաշտավայրում, չգիտեմ ջրի բաղադրությունն է, ջերմաստիճանի հետ է կապված, էկոլոգահամակարգի հետ, կենսամակարդակի հետ, բերում են ձուկը լցնում Սևան, այն չի աճում, այն սատկում է, այս համակարգում չի ապրում: Հետո ստից ասում են թե որսում են, լրատվական միջոցներով հաղորդում են թե ձկնորսները ձուկը գողացան, ո՞նց կարելի է տենց բան հայտարարել ի լուր ամբողջին, ի՞նչ ձևով կարելի է որսալ մալյոկը: Պետության բյուջեի փողերը մսխում են, մթամ թե ձուկ ենք աճեցնում…:
Նախքան աշնանը մի լավ միջոցառում ունեինք, Սարուխան գյուղում: Մեկը թե Սևանի սիգի խորոված եմ արել, ասեցի որտեղի՞ց էս բերել սիգի խորոված, ինքը, բա Դավիթ ջան Ջերմուկի սիգ է, Սևանի չի, հանկարծ հյուրերին չասես: Հիմա յուրաքանչյուրը մի բան խափում է, բայց հիմնականում փոքր Սևանում հաշված սիգ կա, թե չկա: Ես նախանցյալ տարի Պարսկաստանից ջրասուզակներ էի բերել: Նրանք սուզվեցին մի քանի անգամ մինչև 30 մետր և բարձրացան: Ասեցին, մի՞թե Սևանում ձուկ կա, կեր կա, բայց կենդանական աշխարհ գոյություն չունի: Այսօր փոքր Սևանում, բացի ռակից ու կարասուկից, այն էլ ափերի վրա, մենք ուրիշ տեսակի ձուկ չենք տեսնում: Սովետների ժամանակ,Սևանի ձուկ-բուծարանից մի քանի անգամ բերել լցրել են, դրա արդյունքը մենք մեր աչքով տեսել ենք, երևացել է լճում, աճել, մեծացել, մինչև անգամ բիրկաներ կային ձկների վրա, այդ բիրկաները հետագայում, որ որսացել են, տեսել են, որ լցրած ձկներն են եղել…:
Մինչև 90-ական թվականները, գոյություն ուներ ձգովի ուռկաններ: Մի փրկարարական կայան կար: Հանգուցյալ Մարտիրոսյանը,նախկին ազգային պարկի տնօրենի հայրը, այդ փոքր տեղը գալիս էր թոռ քցելու: Քաշելու ժամանակ կար մի դիրք, երբ նա թոռի շարժից արդեն գիտեր ձուկը ինչքան է, 10-12 տոննա սիգ էր քաշում կես ժամվա մեջ: Ի՞նչ եղավ այդ ձուկը. պոպուլացիա էլ տեղի չունեցավ, ռակը խեղդեց, այդ իկռան ինչքան սիգան եկավ ափ դրեց, կերավ, հիմա եթե Սևանը փրկելու ինչ-որ միջոցառում կա, համար առաջին միջոցառումը պետք է լինի ռակի ոչնչացումը, ճիշտ է այսօր մարդիկ որոշակի առումով ռակով ապրում են, ես հասկանում եմ դա, բայց այսօրվա դրությամբ, ավելի լավ չի իշխան լինի, դրանով ապրեն, քան թե ռակով...Կարասն ու ռակը վերացնում են ձկանը, կարասը ուտում, ռակն էլ իկռան է հավաքում, երբ սիգը գալիս ափի վրա է դնում այն: Դրած իկռայի 80 տոկոսը կենդանի ռակ է դառնալու, սիգի 4 տոկոսը սկի չի դառնում…
Այսօր մեր Սևանը աղետալի վիճակում է գտնվում` ջուրը նեխած է: Բացի այդ, ափամերձ տարածքների մաքրման վերաբերյալ մեծ հակասություններ կան, դա մեր կարծիքն է, որ լիճը ոչ թե մաքրեցին, ընդհակառակը ավելի վատ իրավիճակ ստեղծեցին, ճյուղերը, քոթուկները կտրեցին տեսանելի դաշտից դուրս հանեցին վերևի մասը որ չերևա, մնացածը թողեցին լճում»,- ասում է գյուղապետը: Ձկնորսներից մեկն էլ ավելացրեց. «Երբ ծառերը հանեցին, արմատախիլ արեցին, տիգաչը պիտի բրթեր հաներ դուրս, տիգաչը քշեցին վրայով`ցեպերով լռիվ նստեցրին ծառները ավազի տակ, ջրի տակ: Այդ ծառը նեխում է, դրա տերևները լրիվ ծովում տարածվում են կանաչ-կանաչ, այս ամառ լողանալ չի լինի լճում…»:
Հոկտեմբեր 05, 2012 at 15:52
