Ազգային պարկ, ուշադրություն դարձրեք` կառուցվող ամառանոցներ Սեւանում (Լուսանկարներ)

Ազգային պարկ, ուշադրություն դարձրեք` կառուցվող ամառանոցներ Սեւանում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սեւանի ավազանում «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի կատարած մոնիտորինգի ընթացքում մենք տեսանք բեռնատար` մինչեւ վերջ բարձված ճիմահողով: Թե որտեղից է այդ շերտը հանվել, մենք պարզել չկարողացանք, բայց տեսանք, թե ինչպես բեռնատարը մտավ Սեւանի ափին կառուցված ամառանոցներից մեկը:

«ԷկոԼուր»-ի ֆոտոռեպորտաժը նաեւ ներկայացնում է այլ կառուցվող, կամ վերջերս կառուցված տներ: Դրանցից որոշները 1905մ նիշից ցածր են, որոշները`բարձր:  Բայց նրանք` բոլորը, ունեն կապիտալ պարիսպներ, որոնք ձգվում են գրեթե մինչեւ Սեւանա լճի ափ, ինչն անօրինական է: «Սեւան» ազգային պարկին կոչ ենք անում ուշադրություն դարձնել այդ շինությունների վրա, որոնք երեւում են հենց ճանապարհից, եւ գնահատել տրամադրված թույլտվությունների եւ փաստաթղթերի օրինականությունը, ինչպես նաեւ պարզել, թե որտեղից եւ ում համար էր տարվում այդ ճիմահողը, որի ընդհանուր մակերեսը 200քմ-ից ոչ պակաս էր (բեռնախցիկը` 10քմ, որտեղ մոտ 20 շարք ճիմահող կար):

Հունիս 28, 2012 at 13:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր