

ԷկոԼուր
415 883 800 դրամ (մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլար) ՀՀ պետբյուջեից կտրամադրվի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրի համար: Այդ թվում`
Սևանա լճի 95 հա անտառաշերտերի մաքրման համար պետբյուջեից կտրամադրվի 125 400 000 դրամ:
Կենդանական ռեսուրսների, այդ թվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման և օգտագործման, ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրման, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատման համար կտրամադրվի 7 624 300 դրամ:
Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման համար կտրամադրվի 60 000000 դրամ:
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանության, վերարտադրության, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացման համար կտրամադրվի 222 859 500 դրամ:
Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի ժամանակ հավանության է արժանացել կառավարության կողմից և կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հոկտեմբեր 01, 2013 at 09:22
