«Վարդենիկ» ՓՀԷԿ-ի սեփականատեր. «Մենք հրաժարվել ենք ֆինանսավորել համայնքային լուսավորության ծախսերը, համաձայնել ենք տարեկան 10 միլիոն դրամ փոխանցել համայնքի` ստեղծվելիք զարգացման հիմնադրամին»

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ի սեփականատեր. «Մենք հրաժարվել ենք ֆինանսավորել համայնքային լուսավորության ծախսերը, համաձայնել ենք տարեկան 10 միլիոն դրամ փոխանցել համայնքի` ստեղծվելիք զարգացման հիմնադրամին»

ԷկոԼուր

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ի սեփականատեր` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդի Պարույր Հակոբյանը հերքում է այն լուրը, որ համաձայնվել է վճարել Գեղարքունիքի Վարդենիկ համայնքի փողոցների լուսավորության համար:

«Մենք հրաժարվել ենք ֆինանսավորել համայնքային լուսավորության ծախսերը, համաձայնել ենք տարեկան 10 միլիոն դրամ փոխանցել համայնքի` ստեղծվելիք զարգացման հիմնադրամին, որի 100 տոկոս բաժնետերը պետք է լինի համայնքը, նախագահը` գործող համայնքապետը` անկախ անձից: Այդ 10 միլիոն դրամը պետք է ուղղվի համայնքի զարգացման ծրագրերի համար, պետք է լինի հաշվետվություն: Հիմնադրամը չպետք է ունենա աշխատող, եթե լինի աշխատող, ապա միայն բարեգործական հիմունքների վրա: Փողոցային լուսավորությունը զարգացման ծրագիր չէ, դա ընթացիկ ծախս է: Բայց հիմնադրամ միայն մենք չէ, որ պետք է ներդրում անենք, համայնքում գործող մնացած բիզնեսները, առհասարակ բոլոր շահագրգիռ անձիք պետք է իրենց ներդրումն ունենան անկախ գումարի չափից», - ասաց Պարույր Հակոբյանը:

Հարցին, եթե մնացած բիզնեսները ներդրում չանեն հիմնադրամ, կփոխանցե՞ք խոստացված 10 միլիոն դրամը, Հակոբյանը պատասխանեց. «Որոշակի ժամանակահատված կփոխանցենք, հետո կտեսնենք, եթե միայն մենք ենք, դա կոչվում է ռեկետ, իսկ ես ռեկետի չեմ ենթարկվելու: Բոլոր համայնքային բիզնեսներն էլ պետք է իրենց ներդրումն ունենան համայնքի զարգացման համար, և մինչև վերջնական որոշում կայացնելը մեր յուրաքանչյուր քայլը պետք է քննարկվի համայնքի ավագանու և ակտիվ բնակչության հետ»:

Նշենք, որ Վարդենիկի լուսավորության ծախսերը «Վարդենիկ» ՓՀԷԿ-ը շահագործողի կողմից հոգալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին ԷկոԼուրին հայտնել է Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

Հունիս 08, 2018 at 18:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր