

ԷկոԼուր
Սեւանա լճում` Շորժայի ափի մոտ կառուցված ձկնաբուծարանում, արդեն լցրել են Սեւանի իշխանի մանրաձուկ: Մեր աղբյուրները հայտնում են, որ ցանցավանդակներում արդեն լցրել են 50-70 գրամանոց 115000 մանրաձուկ: «Էմի ֆրութ» ընկերության կողմից իրականացվող նախագծի համաձայն` մինչեւ նոյեմբեր յուրաքանչյուն մանրաձկան քաշը պետք է հասնի ամենաքիչը 350 գրամի: Ձկան կերի բաղադրության մեջ կա ազոտ եւ ֆոսֆոր: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում, որը ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, նշված է, որ մինչեւ 350 գրամ հասնելու համար ձկանը կերակրելու համար լիճ պետք է լցվի 23 678 կգ կեր: Նախագծային փաստաթղերում նաեւ նշված է. «… ազոտի ու ֆոսֆորի արտանետումներն այնքան քիչ են, որ չկա նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հավանականություն…»:
Օգոստոս 27, 2012 at 13:21
