Երևանի բնակչին էլ չեն սպառնում, կանաչ տարածքում տեղադրված ցուցանակն ապամոնտաժվել է

Երևանի բնակչին էլ չեն սպառնում, կանաչ տարածքում տեղադրված ցուցանակն ապամոնտաժվել է

ԷկոԼուր

Երևանի բնակիչ բնասեր և թարգմանիչ Մերի Խաչատրյանը ԷկոԼուրին հայտնեց, որ իրեն զանգահարել են Պետական վերահսկողության ծառայությունից և ասել, որ Մայակ թաղամասի ութերորդ շենքի մոտի գազոնի տարածքում տեղադրված ցուցանակն ապամոնտաժվել է: Մերի Խաչատրյանը նշեց, որ Պետական վերահսկողության ծառայությունից իրեն զանգահարել են Երևանի քաղաքապետարանի պահանջով:

Հիշեցնենք, որ Մերի Խաչատրյանը ԷկոԼուրին ահազանգել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի «Ջրվեժ-1» համատիրության նախագահը սպառնացել էր իրեն, քանի որ նա աղբամանն էր նետել կանաչ տարածքում տեղադրված վաճառքի ցուցանակը:

14:01 Հոկտեմբեր 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news