

ԷկոԼուր
Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր ահազանգ հնչեցվեց այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են: Տարածված լուսանկարներում և տեսանյութում երևում է՝ ինչպես են ձկները մնացել ջրամբարի ցավաքած հատակին:
ԷկոԼուրին փոխանցված տեղեկություններով՝ գրեթե ամբողջ ջրամբարի տարածքը ցամաք է, ձկների անկումը՝ զանգվածային: Տարբեր ձկնատեսակներ են՝ կարաս, բեղլու և այլն:
Դեռ հայտնի չէ՝ ինչ պատճառներով է ջրամբարը ցամաքել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նարիա Աղաբաբյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Դեպքի վերաբերյալ համացանցից տեղեկացել ենք, իրականացնում ենք ուսումնասիրություններ»:
Փետրվար 24, 2020 at 16:47