Ահազանգ․ աղտոտված փետուրներով, թռչելու հնարավորությունից զրկված արագիլները Հովտաշենում շների թիրախում են

Ահազանգ․ աղտոտված փետուրներով, թռչելու հնարավորությունից զրկված արագիլները Հովտաշենում շների թիրախում են

ԷկոԼուր

Աղտոտված փետուրներով արագիլները շների կողմից հարձակումների են ենթարկվում Արարատի մարզի Հովտաշեն համայնքում: Այս մասին  ԷկոԼուրին ահազանգեց Արարատի մարզի Հովտաշեն այցելած քաղաքացի Մարետա Հովհաննիսյանը:

«Արագիլները չեն կարողանում թռչել, շները հասնում էին նրանց վրա, թևից քաշում։ Մենք հեռացրինք շներին, բայց արագիլներին չկարողացանք բռնել, որպեսզի մաքրենք։ Մտածում էի, գիշերն ավտոտնակում պահել՝ շներից պաշտպանելու համար, բայց չկարողացա բռնել։ Առավոտյան հաց եմ կտրտել, իրենց դիմաց լցրել, բայց չմոտեցան։ Անտանելի է, երբ տեսնում ես թռչնի տանջանքը՝ ասես թևերը կտրած լինեն»,- նշեց Մարետա Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով, Հովտաշենի Կամոյի փողոցի վրա թվով 6 արագիլի բույն կա։ Ըստ նրա՝ բների վրա գտնվող արագիլները գետնի վրա գտնվող առանձնյակներից ավելի մաքուր վիճակում էին գտնում։ 

Սա արագիլների աղտոտման բազմաթիվ ահազանգերից մեկն է: Արդեն երկրորդ տարին է՝ ականատես ենք լինում այս աղետալի վիճակին: Անցյալ տարի ոչ միայն չբացահայտվեցին մեղավորները և չպատժվեցին, այս տարի նույնը շարունակվում է: Արագիլների անօգնական վիճակը խոսում է շրջակա միջավայրի խիստ աղտոտվածության մասին, ինչը աղտոտողների անպատիժ մնալու հետևանք է: Այս ահազանգը ևս ուղղում ենք պատկան մարմիններին:

Լուսանկարը՝ Մարետա Հովհաննիսյանի

16:30 Հուլիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news