Մեկ ամիս` առանց խմելու ջրի. գյուղապետը հիշեցրել է բնակիչների մեղքերը

Մեկ ամիս` առանց խմելու ջրի. գյուղապետը հիշեցրել է բնակիչների մեղքերը

www.armnewstv.am

20 օր ջրազրկված բնակիչների բողոքին ի պատասխան գյուղապետը հիշեցրել է նրանց հողի հարկի պարտքերը:

 Նաիրի գյուղում ջրի ծորակների մի մասն անգործության է մատնված: Գյուղացիներն ասում են` ջրի երես չեն տեսել արդեն մեկ ամիս:  Բնակիչները պատմում են, որ ջուրը կտրվեց, երբ գյուղի երկու խորքային հորերից մեկը հանձնեցին ոռոգման ջուր մատակարարող ընկերությանը: Արմավիր ՋՕԸ-ն պահպանեց խմելու ջրի նախկին գրաֆիկը, բայց գյուղի մյուս հատվածին արդեն ջուր չի հասնում: Խմելու ջրի մյուս խորքային հորը, որը կարող էր լրացնել ջրի պակասը, չի գործում արդեն մի քանի ամիս:

Նաիրիի գյուղապետը պնդում է` վթարային հորի շահագործումը վտանգավոր է: Գյուղապետ Արթուր Եղիազարյանի ձևակերմամբ, ընդամենը մի քանի ընտանիք է զրկվել ջրից, ընդ որում, ոչ թե մեկ ամիս, այլ` 20 օր: Դժգոհություններին ի պատասխան գյուղապետը հիշեցնում է բնակիչների մեղքերը: Գյուղապետն, ընդ որում, ուղիղ կապ է տեսնում հողի հարկի և ջրամատակարարման միջև: 

Հողի հարկի և ջրամատակարարման կապը կընդհատի ոռոգման սեզոնի ավարտը: Գյուղապետը վստահեցրել է, որ նոյեմբերին գյուղը խմելու ջրի խնդիր չի ունենա: 



12:39 Հուլիս 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news