Բողոքի ակցիա Գառնիում, գառնեցիները փակել են Գառնի-Երեւան ավտոճանապարհը (Լուսանկարներ)

Բողոքի ակցիա Գառնիում,  գառնեցիները փակել են Գառնի-Երեւան ավտոճանապարհը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այսօր՝ առավոտյան ժամը  10:15-ին, Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները փակեցին Գառնի-Երեւան ավտոճանապարհը քարերով, կանգնած են  եւ պլակատները ձեռքներին բնակիչներ: Գառնիի բնակիչներին միացել են Գողթի բնակիչները, ովքեր պայքարում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ:  Ժամը 10:50-ի դրությամբ ակցիայի վայր եկավ Կոտայքի մարզի Գառնու տեղամասի ոստիկանությունը: Նրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Նրանք գնալով ավելանում են: Ավտաճանապարհին  մեքենաներ են կուտակվել:  Եկել են զբոսաշրջային խմբեր, ովքեր հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում եւ լուսանկարում են ակցիան: Գառնեցիները ոստիկաններին բացատրում է, թե ինչու են փակել ճանապարհը: «Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում մեզ դարձնեն ճորտ»,- ասում են գառնեցիներտ նա:

Գառնեցիները բողոքում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի դեմ, որի շնովիվ  Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:

Գառնեցիները պահանջում են դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից, որը մայիսի 16-ից կիրճում կրկին աշխատում է:

 
 
 
 

11:38 Մայիս 20, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news