Հայաստան ներկրվող ներկերում արձանագրվել է կապարի պարունակության վտանգավոր բարձր մակարդակ

Հայաստան ներկրվող ներկերում արձանագրվել է կապարի պարունակության վտանգավոր բարձր մակարդակ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Կենցաղում օգտագործվող և կապար պարունակող ներկերը շարունակում են արտադրվել, վաճառվել և օգտագործվել զարգացող երկրներում: Մինչդեռ արդյունաբերական զարգացած շատ երկրներում նման ներկերի կիրառումն արգելվեց ավելի քան 40 տարի առաջ: ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը (IPEN) 2007-2008 թթ-ին հետազոտել է 11 զարգացող և անցումային տնտեսության երկրների շուկայում վաճառվող, կենցաղում օգտագործվող դեկորատիվ ներկերի տեսականին և պարզել, որ դրանց մի մասը պարունակում է կապարի վտանգավոր բարձր մակարդակներ (10 000 ppm (մգ/կգ)): Արդյունքներն ահաբեկող են: Քանի որ կապարը տոքսիկ (թունածին) մետաղ է, որը բացասական է անդրադառնում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Երեխաների առողջության վրա առավել նվազագույն քանակներն են ազդում, որը կրում է անդառնալի բնույթ և դա կարող է դրսևորվել ողջ կյանքի ընթացքում:

«Խազեր» էկոլոգամշակութային և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից 2011թ. և 2016թ.-ին ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետություն ներկրվող էմալային ներկերի տեսականին: Նմուշառվել է 49 ներկի տեսականի՝ 7 արտադրող երկրների, 20 տարբեր ապրանքանիշի (բրենդի) և 4 գույնի (սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ): Նմուշառումը կատարվել է ինչպես ներկերի մասնագիտացված խանութներից, այնպես էլ շուկաների տաղավարներից:
Նմուշները նախապատրաստվել են հետազոտման համար և ուղարկվել ԱՄՆ-ի Ֆորենսիկ Անալիտիկլ լաբորատորիա: Հետազոտությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի շուկա են ներկրվում կենցաղային օգտագործման համար ներկեր, որոնք պարունակում են կապարի բարձր քանակներ:
Հետազոտվող նմուշների 59%-ում (29 նմուշում) հայտանբերվել է միջազգային ստանդարտից՝ ՍԹԽ-ից (90 ppm) բարձր կապարի պարունակություն:

Բացի այդ, հետազոտվող նմուշների 18%-ում (9 նմուշում) հայտնաբերվել է կապարի վտանգավոր բարձր քանակներ (10 000 ppm –ից բարձր):

Հետազոտվող նմուշների 22%-ում (11 նմուշում) հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում ընդունված կապարի ՍԹԽ-ից (5000 ppm ) բարձր պարունակություն: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում ընդունված ՍԹԽ-ն՝ 5000 ppm, բարձր է միջազգային նորմից՝ 90 ppm-ից, 56 անգամ:
Կան արտադրող երկրներ, որոնց ներկերում կապարի պարունակությունը ցածր է կապարի միջազգային ՍԹԽ-ից՝ հետազոտվող նմուշների 41%-ում (20-նմուշում) պարունակվում է 90 ppm-ից ցածր խտության կապար: Դա խոսում է այն մասին, որ հնարավոր է ստանալ կապար չպարունակող ներկեր: Ուստի կապարի ազդեցությունը կճատելու համար, հարկ ենք համարում կառավարության առջև հարց բարձրացնել, որպեսզի նախ և առաջ արտերկներից Հայաստանի Հանրապետություն ներկրվեն կապարի ցածր պարունակությամբ էմալային ներկեր և մյուսը՝ վերանայել կապարի ՍԹԽ-ի նորմը, և համապատասխան փոփոխություն մտցնել ՀՀ Առողջապահության նախարարի 11 սեպտեմբերի 2014-թ-ի թիվ 59-Ն («Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N2.1.7.018-14 սանիտարական կանոններ և նորմեր հաստատելու մասին) հրամանում:

Կներկայացվի նաև կապարի ազդեցությունը երեխաների առողջության վրա և այդ ազդեցության տնտեսական կորուստներն ու հետևանքները:

17:25 Հոկտեմբեր 28, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news