Կանաչ իրավունքները` որպես կանաչ տնտեսության և կանաչ էներգետիկայի ինտեգրված մաս

Կանաչ իրավունքները` որպես կանաչ տնտեսության և կանաչ էներգետիկայի ինտեգրված մաս

ԷկոԼուր

«Կանաչ իրավունքները` որպես կանաչ տնտեսության և կանաչ էներգետիկայի ինտեգրված մաս» նստաշրջանի մասնակիցները առաջարկեցին ստեղծել «Կանաչ» իրավունքների պաշտպանների ասոցիացիա: Նստաշրջանն անցկացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում, հոկտեմբերի 26-ին` Տալլինում, Հայաստանից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությամբ: «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց Հայաստանում «կանաչ»  իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը:  «Եթե հետևենք այնպիսի հիմնարար իրավունքներին, ինչպիսին են ջրի մատչելիության, առողջության, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, կարելի է  եզրակացնել, որ այս իրավունքների խախտումների համար ոչ ոք չի կրում պատասխանատվություն: Իսկ կորպորատիվ պատասխանատվությունը դարձել է քող, որի տակ հարմար է թաքնվել», - նշեց նա` հատուկ ուշադրություն դարձնելով ջրի խնդրին:

Հայաստանում մտահոգիչ է հանքարդյունաբերական թափոններով ջրի աղտոտման խնդիրը, ջրօգտագործողների միջև ջրի անարդար բաշխման հետևանքով առաջացող կոնֆլիկտը, համայնքներում մարդկանց սոցիալական իրավունքների խախտումները գետերը փոքր ՀԷԿ-երով ծանրաբեռնելու պատճառով:Ազգային բնապահպանական կենտրոնի (Մոլդովա) նախագահ Ինա Կոշերուն ներկայացրեց Մոլդովայում «կանաչ»  իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը` շեշտելով, որ Մոլդովան ստորագրել է Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր և պետք է ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականություն վարի` եվրոպական ստանդարտների հիման վրա: Մոլդովայի համար նաև ակտուալ է ջրի մատչելիության խնդիրը, հատկապես Դնեստր գետի վրա հիդրոէներգետիկայի զարգացման լույսի ներքո, երկրի միակ խոշոր գետային ռեսուրսի:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի (Հայաստան) տնօրեն Ամալյա Համբարձումյանը ներկայացրեց համայնքներում Շրջանառու կանաչ հիմնադրամի փորձն ու հեռանկարներն Ալյասկայի օրինակի վրա և նշեց, որ նմանօրինակ գործունեությունը համայնքներում իրական օգուտներ է բերում:

Նոյեմբեր 03, 2017 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր