Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում: Չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է, Մղարթից էլ մոտիկ, որը հանքերևակումից հեռու է ընդամենը 2 կմ և Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: իսկ Մղարթը գտնվում է հանքերևակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

16:29 Նոյեմբեր 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news