Շուտով, շուտով, շուտով! Հանրային դատարան էկոլոգիական հանցագործությունների գծով

Շուտով, շուտով, շուտով! Հանրային դատարան էկոլոգիական հանցագործությունների գծով

ԷկոԼուր

Հասարակությունն ահազանգում է S.O.S, S.O.S, S.O.S!!! Իրականացվող էկոլոգիական հանցագործություններն անպատիժ չպետք է մնան: Բնական ռեսուրսների` ջրի, հանքերի, անտառների գերշահագործման հաշվին մեր կենսամիջավայրը քայքայվում է` շահույթ բերելով մարդկանց մի փոքր խմբի, որոնք լծակներ ունեն իշխանական մարմինների վրա:

Դատական պրակտիկան ոչ ադեկվատ է արձագանքում ահազանգերին` չսահմանելով պատասխանատվություն էկոլոգիական խախտումների և հանցագործությունների նկատմամբ: Հասարակությունը վաղուց վճռել է. էկոլոգիական հանցագործություններն անպատիժ չպետք է մնան:

Շուտով, շուտով, շուտով!!!

Հասարակությունն իր վրա է վերցնում այդ աշխատանքը` էկոլոգիական հանցագործության համար որոշել պատասխանատվության չափը և վճիռ կայացնել Հանրային Դատարանում: ԷկոԼուրի թեժ գծով ստացված ահազանգերը կուսումնասիրվեն փորձագետների կողմից` որոշում կայացնելու համար` ինչքանով է ահազանգը համապատասխանում էկոլոգիական հանցագործության հատկանիներին: Եթե համապատասխանում է, ապա գործը փոխանցվում է հասարակական մեղադրողի, որը կներկայացնի դա Հանրային Դատարանում: Պատասխանող կողմին հնարավորություն կտրվի պաշտպանել իր շահերը, հրաժարվելու դեպքում կնշանակվի հանրային պաշտպան` պրոֆեսիոնալ իրավաբան հասարակական աշխատանքի փորձով:

Հանրային դատարանի նիստերը հրապարակային կլինեն, իսկ վճիռը կհրապարակվի:

Հանրային դատարանի կազմը որոշված է: Հանրային դատարանի նախագահն է էկոլոգ, իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը: Հանրային Դատարանի անդամներն են` «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ Հրանուշ Խառատյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի տնօրեն Գայանե Աբրահամյանը: Հանրային մեղադրողը Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն է: Առաջին գործով (Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերշահագործում, որը բերեց էկոլոգիական աղետի) փորձագետն է Լուսինե Թասլակյանը:

19:19 Նոյեմբեր 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news