Արարատյան դաշտում անհրաժեշտ է արգելել ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը

Արարատյան դաշտում անհրաժեշտ է արգելել ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը

ԷկոԼուր

Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է 6-7 մ-ով: Այս մասին ասաց հիդրոինժիներ Ռազմիկ Գաբրիելյանը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ. «Եղեգնուտ համայնքի ներկայացուցիչները այստեղ են, իրենք կվկայեն, որ այնտեղ կար դուրս եկող ինքնաբուխ ջրերի քանակ՝ այդտեղից օգտվում էին և թռչունները, և արագիլներ: Հիմա ջրի մակարդակը իջել է և 6-7 մետրի վրա է: Մեծամոր գետը ցամաքել է: Գետի մեջ լցվում է «Վեոլիա ջրի» կողմից սպասարկվող կոյուղաջրերը, ու Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ համանքներում այդ կոյուղաջրերը պոմպակայանով մատակարարվում է այդ գյուղերին, որոնք որ ոռոգում են այդ տարածքը: էդ ջրերի որակը ինչ որակա, ինչքան քիմիական նյութեր, ինչքան աղեր, ինչքան բաներ են այնտեղ պարունակում, թույլատրվում է դա ոռոգման համար մատակարարել»։ Նրան արձագանքեց «Կայուն ջրային միջավայր» ՀԿ-ից Արևիկ Հովսեփյանը. «Կեղտաջրով ոռոգում իրականացնելը օրենքով անթույլատրելի է. Ջրային օրենսգիրքը բացեք, կարդացեք: Միայն այն դեպքում է թույլատրվում, երբ նոսրացված է: Ամբողջ խնդիրը նա է, որ մենք Հայաստանում չունենք ոռոգման ջրի ստանդարտներ և չգիտենք, այդ ոռոգման ջուրը ինչ ստանդարտներ պետք է ունենա: Հայաստանում էլ ոչ մաքրման կայան ունենք, ոչ արդյունագործական, ոչ կենցաղային: Մեր կեղտաջրերը հողերի մեջ են լցվում, ջրերի մեջ կամ գետեր են լցվում և աղտոտում են: Պարզվում է, որ ոռոգման ջուր չունենք, ստանդներ էլ չունենք, ջրում ենք այն ամեն ինչով՝ ինչ ձեռի տակ ունենք»: Հանդիպման ժամանակ նշվեց, որ ՋՕ-երի ջրամատակարարման ամենամեծ բաժնեմասը բաժին է ընկնում ոռոգման համակարգին, իսկ Մեծամոր գետավազանում ոռոգումից հետո ձկնաբուծությունն է: Հանդիպմանը առաջարկվեց Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելել հորատել նոր հորատանցքներ և ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրել:

16:04 Նոյեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news