Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բանակցություններ են պահանջում. Երևան-Թբիլիսի երկաթգիծը փակ է

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բանակցություններ են պահանջում. Երևան-Թբիլիսի երկաթգիծը  փակ  է

ԷկոԼուր

Փետրվարի 13-ին` վաղ առավոտից, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակ են պահում Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք պահանջում են փետրվարի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի արձագանքը  և հստակեցնել իրենց կարգավիճակը:

Փետրվարի 28-ից կլուծարվեն աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, որոնք կառավարության միջամտությամբ երկու ամսով երկարաձգվել էին:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը փորձում է համոզել ակցիայի մասնակիցներին բացել երկաթգիծը: ԷկոԼուրի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում են բանակցություններ:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ՀՀ վարչապետին նամակ էին  ուղարկել` խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել խնդրին:

Լուսանկարը՝ 168.am 

19:30 Փետրվար 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news