Տեսչական մարմինը կզբաղվի անազատության մեջ պահվող արջերի խնդրով

Տեսչական մարմինը կզբաղվի անազատության մեջ պահվող արջերի խնդրով

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընդունել է ԷկոԼուրի «Էկոահազանգ» էջում Երևանի բնակչի կողմից տեղադրված ահազանգը Երևանում վանդակի մեջ պահվող արջերի վերաբերյալ:

«Պետք է պարզել, թե ինչ իրավական հիմքով են արջերն իրենց մոտ պահում, այդ պայմաններն արդյո՞ք համապատասխանում են պահման նորմերին: Եթե ոչ, ապա արդեն բանակցություններ պետք է տարվեն, որպեսզի արջերը տեղափոխվեն այլ վայր», - ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Մարտի 22-ին ԷկոԼուրի Էկոհազանգ հարթակում տեղադրվել էր ահազանգ, որտեղ նշված էր, որ Երևանի տներից մեկի բակում ոչ համապատասխան պայմաններում երկու գորշ արջ է պահվում:

«Խնդրում եմ օրենքի սահմաններում գործողություններ ձեռնարկել տվյալ կենդանիների իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու և կենդանիներին բնություն վերադարձնելու համար», - գրել էր ահազանգողը:

16:35 Մարտ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news