Գեղանուշ գյուղի խմելու ջրի որակը չի համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին և պահանջներին

Գեղանուշ գյուղի խմելու ջրի որակը չի համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին և պահանջներին

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում 2019 թ-ի ընթացքում իրականացվել են խմելու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան լրագրող Թեհմինե Ենոքյանի հարցմանը:

Խոսքը ՀՀ առողջապահության նախարարի «ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 2-III-Ա 2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանի մասին է, որում սահմանված են ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերը և պահանջները:

Առողջապահության նախարարության պատասխան նամակում նաև նշված է, որ հետազոտության արդյունքները տրամադրվել են առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:

16:48 Նոյեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news