Աղբի պատճառով ստորագրահավաք են անելու

Աղբի պատճառով ստորագրահավաք են անելու

ԷկոԼուր

Դիլիջանի Զին-ավան 2 թաղամասը աղբի մեջ կորած է: Այս մասին «ԷկոԼուր»-ի բլոգում ահազանգում է Արգամ Ուստյանը: «Աղբից տուժում են նաև թաղամասի կենտրոնական հատվածում գտնվող տները, հարակից հողամասերը: Պլասմասե տարաներն ու պոլիէթիլենային պարկերը, որ թափում են ոչ համապատասխան տեղերում, հայտնվում են բնակիչների այգիներում»,- գրում է Արգամ Ուստյանը: Թաղամասում ընդամենը մեկ աղբարկղ է դրված եւ ընդամենը շաբաթը մեկ անգամ է «Դիլի մաք» ՍՊԸ-ն աղբահանություն կատարում:

Աղբահանության խնդրին լուծում տալու համար «Արդար Հայաստան» ՀԿ-ի Դիլիջանի տարածքային գրասենյակը պատրաստվում է  բնակչության շրջանում  ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել պետական մարմիններին:

16:42 Սեպտեմբեր 02, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news