Անոմալ ծնունդների աճը վատացող էկոլոգիայի ուղղակի հետեւանք է

Անոմալ ծնունդների աճը վատացող էկոլոգիայի ուղղակի հետեւանք է

ԷկոԼուր

Վերջին տարում երկրի տարբեր մարզերում նկատվում է կենդանիների անոմալ ծնունդների աճ: Օրերս գրեթե միաժամանակ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում լույս աշխարհ եկավ հորթ` թերզարգացած ոտքերով եւ մարմնի արտաքին կողմին սերտաճած ներքին օրգաններով, իսկ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ծնվեց երկգլխանի եւ վեցոտանի հորթ: Հորթուկները չապրեցին: Նրանց հետազոտեցին անասնաբույժերը եւ եզրակացրեցին, որ անոմալիաներից կարելի է խուսափել, եթե արհեստական բեղմնավորում արվի: Մեր անասնաբույժների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ անոմալ ծնունդների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության վերաբերյալ հսկայական գիտական գրականություն գոյություն ունի:  

Այդ հետազոտությունները մեծ արժեք ունեն, եզրկացությունները շատ զգույշ են արված: Միայն բազմաթիվ փորձերից  եւ կոնկրետ արատավոր ծնունդների  դեպքերի դիտարկումներից հետո են գիտնականները եզրակացություն անում. «Որոշակի գեներ կարող են պայմանավորել արատավոր ծնունդ, բայց որպեսզի դա լինի, անհրաժեշտ է մեկ կամ մի քանի էկոլոգիական գործոնների առկայություն» («Врожденные дефекты и окружающая среда», 2004, Б.  Мекдеки, Т.Шедлер, Science and Environmental Health Network):

Դա նշանակում է, որ մենք, վատացնելով շրջակա միջավայրը, կյանքի ենք կոչում թերի գեներ եւ թուլացնում ենք պաշտպանողական ուժերը:

Մեր կարծիքով` պետք չէ սպասել մինչեւ ծնվեն երկգլխանի եւ վեցոտանի երեխաներ, եւ պետք է արհեստական բեղմնավորման փոխարեն պարզապես խնամել եւ պահպանել մաքուր շրջակա միջավայրը:

Լուսանկարը եւ տեսանյութը վերցված են www.news.armeniatv.com կայքից



10:58 Փետրվար 06, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news