Հայաստանում անապատացումը հանգեցնելու է սովի

Հայաստանում անապատացումը հանգեցնելու է սովի

www.a1plus.am

Հայաստանի 80 տոկոսը անապատացված է, իսկ հողատարածքի շուրջ երեսուն տոկոսը խիստ անապատավտանգ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ահազանգեց հողագետ Աշոտ Խոյեցյանը: Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրի մեծ մասը անապատացված է, մարդիկ օր օրի կորցնում են իրենց բերրի հողերը: Նրա խոսքով՝ անապատացման դեմ պայքարի մեր պետության ձեռնարկած քայլերը հետ են ընկնում անապատացման և հողերի դեգրադացիայի զարգացման տեմպերից:

Մասնագետի կարծիքով՝ հողերի անապատացումը և դեգրադացիան հանգեցնելու է սովի. «Մենք կորցնում ենք մեր բերրի հողերի զգալի մասը, և արդեն անապատացված հողերը չեն կարող բերք տալ, այդ հողերը բնակչությանը պարենով չեն կարող ապահովել», – ասաց նա:

Հողագետը նշեց, որ Հայաստանը աշխարհում անապատավտանգ երկրների ցուցակում բավական բարձր տեղ է զբաղեցնում:

Աշոտ Խոյեցյանը նաեւ ասաց, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է ճահճացման և աղակալման վտանգի առջև: Մասնագետը պնդում է, որ անապատացմանը նպաստում է նաև սխալ բնօգտագործումը. «Օրինակ, ձկնաբուծարանները մի կողմից լավ բիզնես են, բայց մյուս կողմից նպաստում են հողերի անապատացմանը, այսօր ունենք գրունտային ջրերի բարձրացման սարսափելի վիճակ»։

13:33 Հուլիս 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news