Պատրաստվում են նոր ջրամբարներ կառուցել, երբ գործող ջրամբարներում չեն կարողանում ջուր պահել

Պատրաստվում են նոր ջրամբարներ կառուցել, երբ գործող ջրամբարներում չեն կարողանում ջուր պահել

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  Հայաստանի մի շարք ջրամբարներ ջուր պահելու ու քիչ կորուստներով կուտակված ջուրը նպատակին ծառայեցնելու լուրջ խնդիր ունեն։ Խնդիրները պարզվել են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» (ՍՊԾ)  գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանի, ՍՊԾ գործակալության դիտացանցերի և տեղեկատվության բաժնի պետ Վ.Արզումանյանի և ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան պաշտպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ.Խոնդկարյանի ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալիճ, Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ և Շիրակի մարզի Մանթաշ ջրամբարներ կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Մասնագետների այցի հիմնական նպատակը պատվարների սեյսմիկ անվտանգության հսկողությունն ապահովելու նպատակով տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանման եւ կառավարման համար պատասխանատու պետական մարմինները երկրում առկա սակավաջրության մեղքը բարդում են  կլիմայի փոփոխության գործընթացների վրա եւ մտադիր են Սևանա լճից 5 տարի շարունակ օրենքով սահմանված չափաքանակից ջուր վերցնել սակավաջրության հետեւանքները մեղմելու համար, մինչև ֆինանսական ռեսուրսներ կհայթհայթեն եւ կկառուցեն 4 խոշոր ջրամբարներ՝ Կապսը, Վեդին, Մաստարան եւ Եղվարդը։ Մինչդեռ առաջին հերթին հարկավոր է ռացիոնալ օգտագործել ջրային ռեսուրսները, վերացնել ջրամբարներում եւ ջրատարներում առկա խնդիրներ՝ ջրային կորուստները նզվազագույնի հասցնելու համար։

14:08 Հուլիս 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news