ԷկոԼուր
Ապարան-Վանաձոր մայրուղին, որն այսօր առավոտյան փակել էին Արագածոտնի մարզի Ալագյազ, Մելիք, Ծաղկահովիտ, Ռյա Թազա գյուղերի բնակիչները, բացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի հետ հանդիպումից հետո: Բնակիչները մայրուղին փակել էին կաթի մթերման գնի նվազման պատճառով: «Մենք վարկեր ենք վերցրել անասնապահության համար, հատուկ կերեր ենք գնել, որ պահենք մեր անասուններին, իսկ հիմա կաթի գինն իջեցրել են` 180-ից դարձրել 120-130 դրամ: Չի կարելի իմ երեխուն սոված թողնել, իմ ունեցվածքն ուտել, գյուղացին որ սոված եղավ, քաղաքացին կուշտ կլինի՞», - բողոքում էին բնակիչները և պահանջում լուծել խնդիրը: Մարզպետի պաշտոնակատարը երկու օր ժամանակ խնդրեց հարցը լուծելու համար: Նա խոստացավ խնդիրը քննարկել գյուղատնտեսության նախարարության և մթերող ընկերությունների հետ:
Մայիս 11, 2018 at 13:53