Զգուշացում. տեխնիկական աղը վտանգավոր է առողջության համար

Զգուշացում. տեխնիկական աղը վտանգավոր է առողջության համար

ԷկոԼուր

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն խիստ անհանգստացած է Հայաստանում սննդի մեջ օգտագործվող աղի բաղադրությամբ: Հայաստանում կերակրի աղի փոխարեն ավելի էժան տեխնիկական աղի վաճառքի մասին ահազանգը հնչեցրել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն:

Տվյալներ են բերվել այն մասին, որ Հայաստան տարեկան ներմուծվում է 5000 տոննա տեխնիկական աղ, որը սովորաբար օգտագործվում է որպես հակասառցային ռեագենտ կենցաղային տարբեր քիմիական ապրանքների արտադրության համար և այլն: Կա ռիսկ, որ էժան և չստուգված արտադրանքը օգտագործվում է նաև տարբեր սննդային ապրանքների արտադրության համար: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը «ԷկոԼուր» -ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը պահանջում է վերահսկողական միջոցառումներ և մանրակրկիտ ստուգում: Տեխնիկական աղը, ինչպես կերակրի աղը, նատրիումի քլորիդ է: Բայց ի տարբերություն կերակրի աղի, տեխնիկական աղը, կախված հանքից և արտադրության եղանակից, պարունակում է մինչև 01% տարբեր խառնուրդներ: Ամենատարածվածը կալցիումն է, երկաթի օքսիդը, սուլֆատի իոնները, կալիումը, մագնեզիումը: Դրանք կարող են առաջացնել աղեստամոքսային տրակտի, լյարդի հիվանդություններ, մաշկի վրա ցաներ, նյարդային համակարգի խանգարումներ, ավշային համակարգի խանգարումներ, վահանաձև գեղձի հորմոնալ խանգարումներ: «Այս ռիսկերը չափազանց մեծ են ազգի առողջության համար, հատկապես երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց համար, - ասաց Ելենա Մանվելյանը, - ես նրանից եմ զարմացած, որ պետական հաստատությունները, որոնց պարտականությունների մեջ է մտնում սննդային վերահսկողությունը, չեն զբաղվում այս խնդրով»:

Նշենք, որ էժան կերակրի աղի օգտագործումը սննդի մեջ խնդիր է շատ երկրների համար, որտեղ չկա բավարար վերահսկողություն սննդային արտադրանքի անվտանգության նկատմամբ: Ներմուծվող աղը փաթեթավորվում է տեղական արտադրողների կողմից և խանութներում վաճառվում որպես կերակրի աղ: Մեջբերենք մասնագետների խորհուրդը. եթե կասկածում եք գնված աղի որակի վրա, լուծեք 4 ճաշի գդալ աղը 1 բաժակ ջրի մեջ: Եթե նստվածք առաջանա, հավանաբար այն պարունակում է չմաքրված տեխնիկական աղ: Եթե վերցնեք աղը և ձեռքի վրա զգաք աննշան այրում, նշանակում է, որ աղը պարունակում է մեծ քանակությամբ կալիումի խառնուրդ, և այն պետք չէ օգտագործել սննդի մեջ:

12:24 Հոկտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news