Ծառահատում Մաշտոցի պուրակում

Ծառահատում Մաշտոցի պուրակում

ԷկոԼուր

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է, որ Մաշտոցի պուրակում շինարարություն իրականացնող կազմակերպությունը կտրել է պուրակի ծառերը։ Հրապարակված լուսանկարներում երևում են ծառերի կոճղերը՝ բունը ծածկված  շինարարական աղբով։ Լևոն Զաքարյանն ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրեն տեղեկացրել են՝ իբրև ծառերը եղել են վնասված, և կառուցապատողը ունեցել է թույլտվություն։ 

«Ես չէի ուզենա, որ Մաշտոցի պուրակում մետաղական կոնստրուկցիաներ լինեն,  շինարարություն ընթանա. ծառերից երկուսը վնասել են, դրանք դժվար վերականագնվեն»,- ասաց Լևոն Զաքարյանը։
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում բացատրություն է տվել, թե ինչ աշխատանքներ են ընթանում պուրակում։
 
«Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ: 
 
Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:  
 
Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:
 

Լուսանկարները՝ Լևոն Զաքարյանի

13:29 Օգոստոս 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news