Փրկե՛նք Արփի լիճը

Փրկե՛նք Արփի լիճը

ԷկոԼուր

Արփի լիճը փրկության կարիք ունի: Այս մասին Facebook սոցիալական ցանցում ահազանգում է օգտատեր Հարութ Զեյը: «Ախուրյանի ջրամբարը այս տարի մոտ 7-8 կմ հետ էր. միշտ ջուրը հասնում էր Երազգավորս գյուղի մոտ, անցած տարի մոտ 4-5 կմ է հետ մնացել ջուրը, իսկ այս տարի` 7-8 կմ: Մոտ 9-10մ իջել է ջրի մակարդակը: Պատկերացրեք ինչքան չի լցվել ջուրը...Իսկ այս նկարում Լուսաղբյուր գյուղի մոտ (սմավերդի է կոչվում) միշտ լճի ջուրը սահմանից դուրս էր գալիս ու մարդիկ տարբեր տեղերից գալիս էին ձկնորսության, հիմա նույնիսկ լճում սազան չի մնացել, թուրքերը թոռ են գցում, հայերի կողմից մոտ 10 նավակ թոռ է գցում, էլ որտեղի՞ց ձուկ մնա...համ ջուր չկա, համ ձուկ…պետք է մտածել Արփի լիճը փրկելու մասին... մի քանի տարի հետո մեր երեխաները էլ բան չեն ունենա մեր երկրում»,-գրում է նա:

Հիշեցնենք, որ այս  տարի լցվածությության ամենացածր մակարդակով առաջին տեղում  Ախուրյանի ջրամբարն է: Ջրամբարի լցվածությունը 270 միլիոն խմ է, երբ տարողությունը 570 միլիոն խմ է։

Լուսանկարը` Հարութ Զեյի

14:27 Հունիս 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news