Ծանր տեխնիկան նորից մտել է Ազատի կիրճ

Ծանր տեխնիկան նորից մտել է Ազատի կիրճ

ԷկոԼուր

Մայիսի 16-ին՝ օրվա երկրորդ կեսին ծանր տեխնիկան մտել է Ազատի կիրճ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի շինարարությունն իրականացնելու համար: «Այսօր ամբողջ օրը կիրճում աշխատել են: Ծառերը արմատախիլ են արել, տեղը հող լցրել, իբրեւ թե ծառ չի եղել: Բերել են քարեր ջարդող, ծառեր կտրող, ճանապարհ հարթեցնող մեքենաներ: Այսօր ծրագիր իրականացնողները կրկին եկել էին գյուղապետարան, հանդիպում են առանձին գյուղացիների հետ»,- ԷկոԼուրին ահազանգեցին Գառնիի բնակիչները:

Սա տեղի ունեցավ գառնեցիների կողմից Քաղցրաշենի ծրագրի՝ մայիսի 12-ին հերթական քննարկումը բոյկոտելուց հետո:

Ծանր տեխնիկան Ազատի կիրճ են մտցնում արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ բնակիչները մոտ 10 ժամ Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած պահեցին, մինչեւ տեխնիկան դուրս բերվեց կիրճից:

 

19:04 Մայիս 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news