Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազել է

Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազել է

ԷկոԼուր

Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ, որը շուրջ 3 անգամ քիչ է նախորդ օրը հայտնաբերված ծխացող օջախների թվից:

Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից:

Իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Օգոստոս 22, 2017 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր