Ծառերի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ծառերի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

ԷկոԼուր

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին`ժամը 18.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Լևոն Զ.-ն, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

 

17:06 Նոյեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news