Արծվաբերդի անտառտնտեսությունում 100-ավոր ծառեր են հատել․ Ահազանգ

Արծվաբերդի անտառտնտեսությունում 100-ավոր ծառեր են հատել․ Ահազանգ

ԷկոԼուր

Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության 6-րդ պահաբաժնում 100-ավոր ծառեր են հատվել։ Այս մասին 2020 թ․ ապրիլի 15-ին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Նորայր Պապյանը։ 

«10 միլիոն ծառի մասին ենք մտածում, թե երբ պիտի տնկենք, բայց արի ու տես որ հարյուրավոր ծառեր են այսպես գետնին տապալվում: Երեք օրում հայտնաբերվել է ավելի քան հինգ հարյուր գետնին տապալված ծառերի կոճղ: Սա Արծվաբերդի անտառտնտեսությունում է, ու անտառները լափում են նախկինի պես և ավելի վատ: Անհապաղ աշխատանքից հեռացնել ու քրեական գործ հարուցել բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս վայրագություների համար»,- գրել է նա:

Հատված ծառերը Պապյանը հայտնաբերել է ապրիլի 14-ին՝ ընկերների հետ անտառում սունկ հավաքելու ժամանակ։ ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ հատված ծառերը հաճարենի տեսակի են։ Նկարում հատված կոճղերն ու ծառերը թափված են։ Ըստ Պապյանի, այդպես են արել հետագայում որպես թափուկ վաճառելու նպատակով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ դեպքի մասին տեղյակ են, դեպքի վայրում ուսումնասիրություն պետք է իրականացնեն։ 

Լուսանկարը՝ Նորայր Պապյանի

15:08 Ապրիլ 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news