Մայիսի 20-ին գառնեցիները կրկին բողոքի ակցիա կանցկացնեն

Մայիսի 20-ին գառնեցիները կրկին բողոքի ակցիա կանցկացնեն

ԷկոԼուր

Մայիսի 20-ին՝ ժամը 10:00, Գառնի համայնքի բնակիչները կրկին բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջով դուրս բերել Ազատի կիրճից ծանր տեխնիկան: Նշենք, որ ծանր տեխնիկան Ազատի կիրճ է բերվել մայիսի 16-ին՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի շինարարությունն իրականացնելու համար:

«Գառնեցիները թույլ չեն տա օլիգարխներին իրենց կեղտոտ թաթերը գցել Գառնիի վրա, մեր պայքարը արդար է, մենք պայքարում ենք մեր տուն ներխուժած գողի դեմ:

Բոլոր գառնեցիներին, ակտիվիստներին, բնապահպաներին և ընդհանրապես հայերին կոչ ենք անում ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԺԱՄԸ 10-ԻՆ, միանալ մեզ, ակցիան սկսելու ենք հուշարձանից», - Facebook սոցիալական ցանցով տարածել է Գառնիի բնակիչը:

«Երեկ իմ աչքով եմ գնացել, տեսել: Թվով 6 հատ ծանր տեխնիկա՝ տրակտորներ, կամազներ, քանդում, ավիրում են կիրճը: …Այստեղ միայն գառնեցիների իրավունքները չեն ոտնահարվում, սա հայության խնդիրն է: Ով ցանկանում է, թող գա և զորավիգ կանգնի մեզ այս պայքարում», - ԷկոԼուրին ասացին Գառնիի բնակիչները:

Երկու տարի շարունակ գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզ: Գառնեցիները վստահ են, որ ծրագրի արդյունքում կցամաքի Ազատ գետը, կավիրվի Ազատի կիրճը, վերջ կդրվի զբոսաշրջությանը:

19:48 Մայիս 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news