Հունիսի 7-ին Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները կհանդիպեն Գողթի բնակիչներին

Հունիսի 7-ին Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի  ծրագրի պատասխանատուները կհանդիպեն Գողթի բնակիչներին

ԷկոԼուր

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի  կառուցման աշխատանքները դադարեցվել են հունիսի 3-ին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի՝ Գողթ կատարած այցից հետո: Գողթեցիները այդ օրը փակել էին Գողթ-Երեւան ավտոճանապարհը եւ պահանջում էին չեղարկել  Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի  ծրագիրը: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց  Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սույն թվականի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գողթ կժամանեն Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները եւ կպատասխանեն գողթեցիների հարցերին, մինչ այդ շինարարական աշխատանքեր չեն կատարվի: «Ասել են, որ նոր ծրագիր են ներկայացնելու: Եթե բնակիչները համաձայն չլինեն այդ ծրագրին, թույլ չենք տա, որ այն իրականանա»,- ասաց Վահրամ Սեդրակյանը եւ նշեց, որ սպասելու են մինչեւ ժամը 11-ը, եթե պատասխանատուները չգան, կրկին փակելու են ճանապարհը:

Գողթեցիների պնդմամբ՝ Գեղարդալճի ծրագիրն իրենց հետ չի քննարկվել եւ իրենք իրենց համաձայնությունը չեն տվել: Ըստ Ջրային տնտեսության Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացրած «Գեղարդալճի Ինքնահոս Ոռոգման Համակարգ» ծրագրի՝ նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարի պատվարը բարձրացնել, ջրամբարում կուտակել 3.4 միլիոն խմ ջուր եւ ինքնահոս եղանակով ջուր մատակարարել Գողթ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքներին, «Ջրվեժ- Ձորաղբյուր» այգեգործական միությանը և «Ջրվեժ» անտառ պուրակի 1448 հա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: Գեղարդալճի ջրամբարը լցվում է հիմնականում Ազատ գետի  Գողթ վտակի Կարմիր գետ վտակի ջրով:  Ուշարավ է, որ ծրագրում նշված է. «Գեղարդալճի ջրամբարի համար որպես ջրաղբյուր ծառայող Կարմիր գետի հոսքն ուսումնասիրված չէ: Այդ պատճառով հոսքի հիմնական հաշվարկային բաղադրիչները որոշելու համար օգտագործվել է նմանականության սկզբունքը: «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ն որպես նմանակ օգտագործել է Ազատ-Գառնի հիդրոդիտակետի 1939-2006թթ. 60-ամյա հիդրոմետրիկական դիտարկումների շարքը: Որպես այլընտրանքային տարբերակ անկախ հիդրոլոգների խումբը առաջարկեց որպես նմանակ օգտագործել Գեղարոտ-Արագած հիդրոլոգիական կայանը` նմանականության սկզμունքով, հաշվի առնելով ֆիզիկաաշխարհագրական, բնական կլիմայական պայմանների, ինչպես նաև հողի կառուցվածքի, ջրբաժանի տարածքի և այլ բնութագրերի նմանությունները Կարմիր գետի ջրբաժանի հետ»: Որպես բնապահպանական թողք  ծրագրում  սահմանվել է, որ Կարմիր գետում պետք է մնա 0.85խմ/վ ջուր:

Գողթեցիները պնդում են, որ Գեղարդալճի ջուրն իրենց չի բավականացնում, եթե այդ ծրագիրն իրականանա, ապա իրենց ջուրը կտանեն: Բողոքի ակցիայի ժամանակ Գողթի համայքապետը եւ «Գողթ 1», «Գողթ 2» ՓՀԷԿ-երի սեփականատերը նշեցին, որ կառուցվելու է առանձին ջրամբար, որտեղ կուտակվելու է Գիլանլար գետի ջուրը, որը հենց ուղղվելու է վերոնշյալ համայքների ոռոգման համար: Այս մասին պաշտոնական ծրագրում ոչ մի խոսք չկա:

Գողթեցիների պայքարը, Գեղարդալճի նոր ծրագրի մասին բացատրությունները դիտեք տեսանյութում:



18:49 Հունիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news