«Արագած-1» փոքր ՀԷԿ-ը ցամաքեցրել է Գեղարոտ գետը

«Արագած-1» փոքր ՀԷԿ-ը ցամաքեցրել է Գեղարոտ գետը

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն և լուսանկարներ է տարածել, թե ինչպես է «Արագած-1» փոքր ՀԷԿ-ը ցամաքեցրել է Գեղարոտ գետը:

Նշենք, որ «Արագած-1» փոքր ՀԷԿ-ը շահագործում է «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊԸ –ն: Ըստ ջրօգտագործման թույլտվության՝ այն պետք է գետ բաց թողնի 0.06խմ/վ բնապահպանական թողք: Այս ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 2350 մ է: Եթե, ըստ ահազանգի, ՓՀԷԿ-ը գետ ջուր բաց չի թողնում, նշանակում է, որ 2 կմ-ից ավելի երկարությամբ տարածքում գետ պարզապես գոյություն չունի:

«Այսպես շարունակվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու միջոցներ ձեռնարկել բնական միջավայրին հասցվող նմանատիպ վնասներն ինքնուրույն վերականգնելու ուղղությամբ, որը ցավոք կոնկրետ այս ՓՀԷԿ-ի դեպքում հնարավոր չեղավ, քանի որ գետի բնական հուն հոսող ջրի քանակը կարգավորող պտտանիվը կողպեքով շղթայված էր։ Այլապես մենք ուղղակի կբարձրացնեինք փականն ու կվերականգնեինք բնական արդարությունը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

14:38 Սեպտեմբեր 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news