Ահազանգ Ավան Առինջի բնակիչներից

Ահազանգ Ավան Առինջի բնակիչներից

Էկոլուր

Էկոլուրն ահազանգ է ստացել Ավան Առինջի բնակիչներից:

«Ավան Առինջի մի քանի շենքերի բնակիչների կողմից ահազանգում ենք, որ արդեն 3 օր շենքերի կոյուղաջրերը հոսում են վերևից ներքև: Ողողված է ճանապարհը, իսկ երեխաներն էլ խաղում են այդ կոյուղաջրերի մեջ: Վտանգի տակ է նաև այն պատը, որի միջով արդեն տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ հոսում են վերևի շենքերից եկող կոյուղաջրերը: Մեծ ծանրություն պահող պատը կարող է երկարատև խոնավությունից փլուզվել: Բնակիչներն ահազանգել են վարչական շրջանի թեժ գիծ, սակայն առայժմ կոյուղաջրերը դեռ հոսում են:

Բնակիչները խնդրում են նկարահանող խումբ ուղարկել:

Հասցեն`Ավան Առինջի գաստրոնոմի և Միլենա տաքսի ծառայության շրջակայք,
գաստրոնոմի դիմացի պատի երկայնքով»,- տեղեկացնում են բնակիչները:

Ապրիլ 29, 2013 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր